Աֆղանստանում ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է 300-ի
- May 12, 2024
- 1 min read

Աֆղանստանի հյուսիսում գտնվող Բաղլան նահանգում ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվն ավելացել է՝ հասնելով 300-ի։ Այս մասին գրում է «Գազետա.ռու»-ն՝ վկայակոչելով ՄԱԿ-ի հրապարակած տվյալները։
«Ջրհեղեղն ավերել է Աֆղանստանը՝ Բաղլանում խլելով ավելի քան 300 մարդու կյանք, ավերելով հազարից ավելի տուն»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Սա վերջին շաբաթների բազմաթիվ ջրհեղեղներից մեկն է։ Դրանք առաջացել են արտասովոր հորդառատ անձրևների հետևանքով։ ՄԱԿ-ի պարենի գործակալությունը վիտամիներով հարստացված բլիթներ է բաժանում վերապրածներին։




















