«Պետք չէ սպասել սիրային նամակների՝ կյանքը վարդագույն ակնոցով տեսնելու համար». Le Figaro-ն՝ վարդագույն Երևանի մասին
- Investigative journalist

- Jul 29
- 1 min read

Էդիտ Պիաֆի հանդեպ ամբողջ հարգանքովհանդերձ, բավական է այցելել մի քանի քաղաքներայս գույնի ուրախությունը զգալու համար: Le Figaro-ն այդ քաղաքների շարքին է դասել Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանը:
Հայաստանի մայրաքաղաքը՝ Երևանը, առանձնանում է քաղաքի կենտրոնի վիզուալ միասնությամբ, որը ձևավորվել է տեղական քարից՝ հրաբխային տուֆից։ Լեռներում արդյունահանվող այս ապարն ունի կարմրավուն երանգ, բայց հենց վարդագույն երանգն է գերակշռում հասարակական շենքերում և հին տներում։
Չնայած Երևանը աշխարհի ամենահին բնակեցված քաղաքներից մեկն է, հիմնադրվել է Հռոմից առաջ՝ մ.թ.ա. 782 թվականին, «վարդագույն քաղաք» բնութագրումն առաջացել է ավելի ուշ։ Այն ամրապնդվել է 20-րդ դարում՝ խորհրդային վերակառուցման ժամանակ։ Ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանը, որը պատասխանատու էր քաղաքի վերակառուցման համար 1920-30-ական թվականներին, որոշել է այն դարձնել քաղաքային ներդաշնակության խորհրդանիշ՝ լայնորեն քարոզելով այս քարի օգտագործումը մեծ պողոտաների և կենտրոնական հրապարակների ձևավորման մեջ, գրել է Le Figaro-ն։




















