«Երկրի դռները բաց են՝ Ուկրաինայի հարցով բանակցությունների համար»․ Բելառուսի ԱԳՆ
- Investigative journalist

- May 6, 2024
- 1 min read

Բելառուսի դռները բաց են՝ Ուկրաինայի հարցով բանակցություններ անցկացնելու համար, ամեն ինչ կախված է Կիևի քաղաքական կամքից։ Այս մասին РИА Новости-ին ասել է Բելառուսի ԱԳ նախարար Սերգեյ Ալեյնիկը։
«Մենք միշտ պատրաստ կլինենք մեր երկրում ընդունել բանակցությունները, որոնք, հուսով ենք, կնպաստեն խաղաղության վերականգնմանն ու արյունահեղության դադարեցմանը»,- նշել է դիվանագետը։
Միևնույն ժամանակ, նա նշել է, որ Մինսկը կապավինի ուկրաինական ղեկավարության քաղաքական կամքին։




















