top of page

«Հրապարակ»․ Հանրային հեռուստաընկերությունը Մարզահամերգային համալիրում կանցկացնի բանավեճերը

  • 8 hours ago
  • 1 min read


«Հրապարակ» թերթը գրում է. «Տեղեկացանք, որ Հանրային հեռուստաընկերությունը ցանկանում է հունիսի 1-5-ը վարձակալել Մարզահամերգային համալիրի դահլիճներից մեկը․ մտադիր են այստեղ կազմակերպել օրենքով սահմանված նախընտրական բանավեճերը։

Ընդ որում, քննարկվում է, որ բանավեճեր անցկացնելու են ոչ միայն 19 քաղաքական ուժերի առաջին համարների մասնակցությամբ, այլ նաեւ՝ տարբեր ոլորտների շուրջ ու անգամ կին թեկնածուների միջեւ։

Մեզ հետ զրույցում Մարզահամերգային համալիրի տնօրեն Կարեն Ղազարյանը հայտնեց, որ այս պահին Հանրային հեռուստաընկերության հետ բանակցություններ են գնում, դեռ վերջնական որոշում եւ կնքված պայմանագիր չկան, սակայն հարցը քննարկումների փուլում է։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

 
 
1/2675
bottom of page