top of page

Սթարմերը հրաժարականի լուրերի ֆոնին հայտարարել է, որ մնալու է վարչապետի պաշտոնում

May 10
1 min read


Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը վստահություն է հայտնել, որ առաջիկա տարիներին կշարունակի ղեկավարել կառավարությունը՝ չնայած որոշ պատգամավորների կողմից հրաժարական տալու կոչերին: Այս մասին փոխանցում է ՏԱՍՍ-ը։

The Daily Mirror թերթին տված հարցազրույցում այն հարցին, թե արդյոք նա լեյբորիստներին կտանի հաջորդ համընդհանուր ընտրություններին, որոնք պետք է անցկացվեն ոչ ուշ, քան 2029 թվականի օգոստոսը, Սթարմերը, որը վարչապետի պաշտոնը զբաղեցնում է 2024 թվականի հուլիսից, դրական է պատասխանել: «Այո, ես կառաջնորդեմ»։

Իր հնարավոր հրաժարականի մասին հարցին Սթարմերը նշել է, որ մտադիր է մնալ Դաունինգ սթրիթ 10 հասցեում։

«Ես մտադրություն չունեմ թողնել այն աշխատանքը, որի համար ընտրվել եմ 2024 թվականի հուլիսին»,-ընդգծել է նա։

 
 
1/2905
bottom of page