top of page

Արոնյանը Freestyle Chess Grand Slam Tour արագ շախմատի մրցաշարի կիսաեզրափակչում հաղթանակ է տոնել մրցակցի նկատմամբ

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • Jul 20
  • 1 min read
ree

Լաս Վեգասում ընթացող Freestyle Chess Grand Slam Tour Ֆիշերի արագ շախմատի մրցաշարի կիսաեզրափակչում Լևոն Արոնյանը 2:0 հաշվով հաղթել է Արջուն Էրիգաիսիին: Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան:

Եզրափակչում Արոնյանը կմրցի Հանս Մոկե Նիմանի հետ: Առաջին խաղը կմեկնարկի հուլիսի 20-ին՝ Հայաստանի ժամանակով 22:00-ին:

Ավելի վաղ Լաս Վեգասում ընթացող Freestyle Chess Grand Slam Tour Ֆիշերի արագ շախմատի մրցաշարի քառորդ եզրափակչում ԱՄՆ-ը ներկայացնող Լևոն Արոնյանը 2:0 հաշվով հաղթել էր աշխարհում ամենաբարձր վարկանիշ ունեցող Մագնուս Կարլսենին, քառորդ եզրափակչում՝ աշխարհի երկրորդ շախմատիստ Հիկարու Նակամուրային: 

 
 
1/2378
bottom of page