Գնդեվազ-Ջերմուկ հատվածում, Վարդենյաց լեռնանցքում բուք է․ կան փակ ավտոճանապարհներ
- Investigative journalist

- 2 hours ago
- 1 min read

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները:
Գնդեվազ-Ջերմուկ ավտոճանապարհը (բուք) փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Վարդենյաց լեռնանցքը (բուք), Վանաձոր-Դիլիջան, Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհները, Սպիտակի, Դիլիջանի ոլորանները, Ջերմուկի խաչմերուկից Ջերմուկ և Սիսիան քաղաքներ, Նոյեմբերյան-Ջուջևան և Նորավան-Կապան ավտոճանապարհները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար, դժվարանցանելի՝ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Երասխ-Զանգակատուն, Տաթև-Լծեն, Տաթև-Կապան հատվածը, Ստեփանավանի ոլորանները, Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը, Մ-4 ավտոճանապարհից Հաղարծին և Պարզ լիճ հատվածները դժվարանցանելի են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Կոտայքի մարզի, Ապարանի, Արագածի, Դիլիջանի, Սևանի, Ճամբարակի, Մարտունու, Գավառի, Սիսիանի, Գորիսի, Աշոցքի և Ամասիայի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։
Վարորդներին հորդորում ենք երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։




















