Հարց Սերժի Մարտունին` ո՞նց ես Մարտուն... դու էլ ես համակարծի՞ք, որ Հայաստանի սահմանները 20 տոկոսով է հայ զինվորը պահում, էն էլ ձևական. Պալյան
- Investigative journalist

- Aug 26
- 1 min read

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էմմա Պալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանն, ով ոչ թե ընտրվել է քաղաքապետ, այլ վերջինիս իմ քաղաքի քաղաքապետ է դարձրել, «կարգել» Սերժի պատգամավոր Մարտունը, օրերս հարցազրույց է տվել, որի նպատակը ռսահպատակության աստիճանն ի ցույց դնելն էր։
Տպավորություն է, որ այդ անձը « Ով ավելի շատ հյուսիսին գոհացրեց, կդառնա ՀՀ վարչապետ» խորագրով ինչ որ մրցույթի էր մասնակցում։
Ինչ է ասում Մարտունի սրտի քաղաքապետը` ասում է ՀՀ սահմանները 80 տոկոս պահում են ռուսները, 20 տոկոս հայ զինվորը, էն էլ ձևական... ասում է Պերմյակովը չէր գյումրեցի Ավետիսյան ընտանիքին բնաջնջողը... ասում է առանց Ռուսաստանի Հայաստանում սոված կստակենք...
Մարդ չգիտի ոնց համարժեք արձագանք գտնի էդ արտահայտած հայատյաց, պետականությանը վտանգող մտքերին, բայց որ էս արտահայտած մտքերը, համապատասխան մարմինների կողմից քննարկման առարկա պիտի դառնան, կարծում եմ, այստեղ երկրորդ կարծիք լինել չի կարող...
Բազմաթիվ դատական գործերով անցնող Գյումրու քաղաքապետի մի հարց եմ ուզում տալ. էս մտքի «գոհարներ» արտահայտելուց հետո, ոնց ե՞ս նայելու հայ զինվորի ծնողների աչքերի մեջ... ու կարող է՞, առհասարակ, դու էլ ես ընդամենը 20 տոկոսով կառավարում իմ քաղաքը, էն էլ ձևական...
Սիրելի՜ գյումրեցիներ, տեսեք` ով է այսօր ղեկավարում մեր քաղաքը, մարդ, ով 35 րոպե տևողությամբ հարցազրույցի ընթացքում 34 րոպե խոսեց Ռուսաստանից, Պուտինից, բայց ոչ Հայաստանից ու Հայաստանի շահերից... Հետևությունները թողնում եմ ձեզ...
Եվ վերջում մի ավանդական հարց էլ Սերժի Մարտունին` ո՞նց ես Մարտուն... դու էլ ե՞ս համակարծիք, որ Հայաստանի սահմանները 20 տոկոսով է հայ զինվորը պահում, էն էլ ձևական...»:




















