top of page

Չինաստանում 3 տարեկան տղան 18-րդ հարկից ընկնելուց հետո ողջ է մնացել

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • Jul 31
  • 1 min read
ree

Չինաստանում երեք տարեկան տղան ողջ է մնացել 18-րդ հարկի բնակարանի պատուհանից ընկնելուց հետո։ Տղան նախ ընկել է ծառի վրա, ինչը մեղմացրել է նրա հարվածը, հաղորդում է South China Morning Post-ը։

Ըստ թերթի՝ միջադեպը տեղի է ունեցել Հանչժոու քաղաքում։ Ծնողները փոքրիկին թողել են տատիկի և պապիկի մոտ։ Մտածելով, որ տղան քնած է` նրանք կարճ ժամանակով դուրս են եկել տնից՝ կողպելով բնակարանի դուռը։ Երեխան արթնացել է, մտել լոգարան և ընկել պատուհանից։

Տղային գտել են գետնին ընկած և շտապօօգնություն կանչել։ Երեխայի մոտ ախտորոշել են ձախ ձեռքի կոտրվածք և այլ վնասվածքներ, սակայն գլուխը չի վնասվել։ Նա ապաքինվում է։

 
 
1/2377
bottom of page