top of page

ՌԴ-ն չի պատրաստվում որևէ մեկի վրա hարձակվել, բայց եթե Եվրոպան hակամարտություն սկսի Մոսկվայի հետ, դա արդեն ոչ կոնվենցիոնալ պшտերազմ կլինի. Լավրով

  • 1 day ago
  • 1 min read

Ռուսաստանը չի պատրաստվում որևէ մեկի վրա հարձակվել, բայց եթե Եվրոպան հակամարտություն սկսի Մոսկվայի հետ, դա արդեն ոչ կոնվենցիոնալ պատերազմ կլինի: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է ՌԻԱ «Նովոստին»:

«Նա (ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը - խմբ.) շատ հստակ պատասխանել է, որ մենք (Ռուսաստանը - խմբ.) չենք պատրաստվում հարձակվել ոչ մեկի վրա, բայց եթե նրանք (Եվրոպան - խմբ.) հերթական անգամ, հավաքելով ողջ Եվրոպան հայտնի դրոշների տակ, փորձեն հարձակվել մեզ վրա, դա արդեն ոչ կոնվենցիոնալ պատերազմ կլինի»,-ասել է նա:

 
 
1/2777
bottom of page