Իրանը հրապարակել է ԱՄՆ-ի և Իսրայելի հետ պատեազմում զոհվածների ընդհանուր թիվը, նաև երեխաներինը
- 21 hours ago
- 1 min read

ԱՄՆ-ի և Իսրայելի հետ պատերազմի հետևանքով Իրանում զոհերի թիվը հասել է 3375-ի, որոնցից չորսի ինքնությունը դեռևս անհայտ է։ Այդ մասին հաղորդում է Associated Press (AP)-ը՝ հղում անելով Իրանի դատաբժշկական կազմակերպության ղեկավար Աբբաս Մասջադիին։
Նրա խոսքով՝ զոհերից 2875-ը տղամարդիկ էին, իսկ 496-ը՝ կանայք։ Մասջադին ընդգծել է, որ մահացածներից 383-ը 18 տարեկանից փոքր են։ Նրա զեկույցում չի առանձնացվում քաղաքացիական անձինք և անվտանգության ուժերի ներկայացուցիչները, ինչը անհնար է դարձնում զինվորականների և քաղաքացիական անձանց զոհերի թվի ճշգրիտ գնահատումը։ Հայտնում է «Գազետա.ռու»-ն։




















