top of page

Երևան-Սևան ճանապարհին «Lexus»-ը, մերկասառույցի պատճառով, գլխիվայր շրջվել է

  • Jan 11, 2025
  • 1 min read


Այսօր՝ հունվարի 11-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով, ավտովթար է տեղի ունեցել Կոտաքի մարզում: Ժամը 09:20-ի սահմաններում Երևանի բնակիչ 23-ամյա Զոհրաբ Մ.-ն իր վարած «Lexus» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի 23 կմ հատվածում մերկասառույցի պատճառով ընկել է սահքի մեջ, ապա դուրս եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվել: 


 


Shamshyan.com-ի տեղեկություններով վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան: 



Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ: 

 
 
1/2770
bottom of page