top of page

Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին 57-ամյա վարորդը Opel Zafira-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մասամբ հայտնվել ձորակում

Jul 5
1 min read


Այսօր` հուլիսի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 12։50-ի սահմաններում Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին Լոռու մարզի բնակիչ 57-ամյա Արթուր Հ.-ն իր վարած «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մասամբ հայտնվել ձորակում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը,վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։

 
 
1/2905
bottom of page