Կալիֆոռնիայում անտառային հրդեհի հետևանքով տարհանվել է առնվազն 1,200 մարդ
Կալիֆոռնիայի հարավում բռնկված անտառային հրդեհը, որը ստիպել է տարհանել առնվազն 1,200 մարդու, այրել է ավելի քան 41 քառակուսի կիլոմետր տարածք:
Հրդեհը սկսվել է շաբաթ՝ Լոս Անջելեսից մոտ 100 կմ հյուսիս-արևմուտք՝ ըստ Կալիֆորնիայի անտառտնտեսության և հրդեհային պաշտպանության վարչության: Հրդեհի պատճառը հայտնի չէ:Կիրակի Լոս Անջելեսի հրշեջ վարչությունը հայտնել է, որ հրդեհից բնակելի տներին վտանգ չի սպառնում, սակայն երկու առևտրային շենք վնասվել է:Տեսանյութը կարող եք դիտել Tert.am-ի թելեգրամյան ալիքում: