Ո՞վ կմտածեր՝ հերթական նիստերի հայտարարության ժամը կարելի էր ներկայացնել շարժման հանգուցալուծում՝ արտահերթ նիստ. Ղազարյան
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է Վազգեն Գալստանյանի այն հայտարարությանը, թե ընդիմությանը կոչ է անում վարչապետի հրաժարականի պահանջով արտահերթ նիստ հրավիրել:
«Ո՞վ կմտածեր, որ հենց հերթական նիստերի հայտարարության ժամը կարելի էր ներկայացնել շարժման հանգուցալուծում՝ արտահերթ նիստ:
ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենք Հոդված 40 Հերթական նիստերի ընթացքը
3) հերթական նիստերի երեքշաբթի օրվա վերջին հիմնական նիստում, որի ընթացքում պատգամավորները կարող են հանդես գալ հայտարարություններով:
Հա, լավ, Տավուշի թեմի ժ/պ-ն չգիտի, տեքստ գրողը չգիտի, հյուսիսում էլ չգիտեն, Գառնիկն էլ չգիտի՞»։