top of page

Էլեկտրոնային ստորագրություն ունենալը միակ տարբերակն է աշխատող դառնալու համար. Ժորա Սարգսյան

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • 1 day ago
  • 1 min read


Այսուհետ աշխատանքի ընդունվելիս պետք է աշխատողը ստորագրի պայմանագիրը և պետք է այն ստորագրի էլեկտրոնային եղանակով: Այս կարգավորումը 2026 թվականից պարտադիր կդառնա բոլորի համար:


Ըստ այդմ՝ նրանք, ովքեր եկամուտների հայտարարագրում են արել և ունեն էլեկտրոնային ստորագրություն, աշխատանքային հարաբերությունների դաշտում նորից պետք է պայմանագիրը ստորագրեն: Այդ մասին ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանը:


Էլեկտրոնային ստորագրությունն ունենալը կարևոր է այն քաղաքացիների համար, որոնք նոր են ընդունվելու աշխատանքի, և այն քաղաքացների համար, որոնք արդեն ընդունված են աշխատանքի:


Նրանք, ովքեր արդեն իսկ ունեն էլեկտրոնային ստորագրություն, նրանց համար դա ավելի հեշտ կլինի, իսկ նրանք, ովքեր չունեն, մտածում են, որ ակտիվ են աշխատաշուկայում, բայց վաղը, օրինակ, պետք է աշխատեն, թող օր առաջ դիմեն էլեկտրոնային ստորագրություն ձեռք բերելու համար, որովհետև երբ արդեն գա պահը, որ իրենք ուզում են աշխատեն, միգուցե ստորագրություն չունենալը խոչընդոտի պայմանագիր կնքելը»,- ասաց նա:

 
 
1/2482
bottom of page