Ուկրաինան կարող է հրաժարվել ՆԱՏՕ-ի անդամակցությունից՝ անվտանգության երաշխիքների դիմաց. Զելենսկի
- Investigative journalist

- 10 hours ago
- 1 min read

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ իր երկիրը կարող է հրաժարվել ՆԱՏՕ-ին անդամակցելուց, եթե ԱՄՆ-ն և եվրոպական երկրները ներկայացնեն անվտանգության երաշխիքներ, հաղորդում է Reuters-ը։
«Ի սկզբանե Ուկրաինան ցանկանում էր միանալ ՆԱՏՕ-ին. դա իրական անվտանգության երաշխիք է։ ԱՄՆ-ի և Եվրոպայի որոշ գործընկերներ չեն աջակցել այս ձգտմանը»,- դեկտեմբերի 14-ին ասել է Զելենսկին՝ պատասխանելով լրագրողների հարցերին WhatsApp-ի միջոցով։
«Այսօր Ուկրաինայի և ԱՄՆ-ի միջև երկկողմ անվտանգության երաշխիքները՝ նման 5-րդ հոդվածին, մեզ համար ԱՄՆ-ի կողմից, և մեր եվրոպացի գործընկերների, ինչպես նաև այլ երկրների՝ Կանադայի, Ճապոնիայի կողմից անվտանգության երաշխիքները հնարավորություն են կանխելու ռուսական մեկ այլ ներխուժում»,- հավելել է Զելենսկին։
«Եվ սա արդեն մեր կողմից փոխզիջում է»,- ասել է նա՝ հավելելով, որ անվտանգության երաշխիքները պետք է լինեն իրավաբանորեն պարտադիր։




















