top of page

Մարկուս Ռեշֆորդը՝ «Բարսելոնա»-ի ֆուտբոլիստ․ պաշտոնական

Jul 24, 2025
1 min read

«Մանչեսթեր Յունայթեդի» անգլիացի հարձակվող Մարկուս Ռեշֆորդը վարձակալական հիմունքներով միացել է «Բարսելոնային», հայտնում է կատալոնական ակումբի պաշտոնական կայքը։

Ֆուտբոլիստի վարձակալության պայմանագիրը «կապտանռնագույնների» հետ ուժի մեջ է մինչև 2025/26 մրցաշրջանի ավարտը և ներառում է պարտադիր գնման հնարավորություն։

Մարկուս Ռեշֆորդը «Մանչեսթեր Յունայթեդի» ակադեմիայի սան է։ Նա նախորդ մրցաշրջանի երկրորդ մասը վարձավճարով անցկացրել է «Ասթոն Վիլայում»։

2025/26 մրցաշրջանում անցկացրած 41 խաղում ֆուտբոլիստը խփել է 11 գոլ և կատարել 9 գոլային փոխանցում։

 
 
1/2905
bottom of page