top of page

«Զվարթնոցում» հարկադիր վայրէջք կատարած ինքնաթիռները գիշերը մեկնել են

Jun 14, 2025
1 min read

Հայաստանից չվերթերը շրջանցում են Իրանի և Իսրայելի օդային տարածքները։ Երևանից դեպի Էմիրություններ և հակառակ ուղղությամբ չվերթերի մի մասն իրականացվել է, News.am-ին հայտնել են ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեից։

Ավիաընկերությունները փոփոխել են երթուղիները, չեղարկվել են «Air Arabia» ավիաընկերության Աբու Դաբի և Շարժա չվերթերը։

«Մեկնարկել են «Wizz Air»-ի Աբու Դաբի և «Fly Dubai»-ի Դուբայ թռիչքները։ Ռուսաստանից դեպի Էմիրություններ ուղևորվող և Երևանում հարկադիր վայրէջք կատարած 3 ինքնաթիռները գիշերը մեկնել են»,- հայտնել են կոմիտեից։

 
 
1/2905
bottom of page