top of page

Իրանը հայտարարել է Նեթանյահուի գրասենյակի վրա գրոհի մասին

  • 2 hours ago
  • 1 min read


Իրանն արդեն երեք անգամ գնդակոծել է Իսրայելի գլխավոր շտաբի շենքը և մեկ անգամ հարձակվել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակներից մեկի վրա: Նման պնդմամբ հանդես է եկել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ, Իսլամական Հանրապետության զինված ուժերի էլիտար ստորաբաժանում) հրամանատարի խորհրդական Համիդռեզա Մողադամֆարը:

«Վերջին մի քանի օրվա ընթացքում Իրանը երեք անգամ հարվածել է Իսրայելի գլխավոր շտաբի շենքին: Մենք նաև հարձակվել ենք Նեթանյահուի գրասենյակներից մեկի վրա՝ սպանելով նրա գրասենյակի մի քանի բարձրաստիճան անդամների»,- ասել է իրանցի պաշտոնյան, որի խոսքերը մեջբերում է կատարյան Al Jazeera հեռուստաալիքը:

 
 
1/2570
bottom of page