top of page

Վրաստանում վերականգնել են դեպի Հայաստան բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը

Jan 5
1 min read

Վրաստանի ճանապարհային դեպարտամենտը հայտնում է, որ Հայաստանի սահման տանող ճանապարհային Փարավանի լեռնանցքով ծանր բեռնատարների երթևեկությունը վերականգնվել է։


Ավելի վաղ բեռնատարների համար երթևեկությունը ժամանակավորապես փակվել էր եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով։ Սահմանափակումները գործում էին պետական նշանակության Կոդա–Պարցխիսի–Մանգլիսի–Ծալկա–Նինոծմինդա ավտոճանապարհի 94–110 կմ հատվածում։


Մարդատար ավտոմեքենաների համար երթևեկությունը բաց է եղել։

 
 
1/2905
bottom of page