Amio Era․ Ամիօ բանկի ներդրումը կրթական համակարգում
- Investigative journalist

- 9 hours ago
- 1 min read

Ամիօ բանկը իր 2-ամյակի շրջանակում շարունակում է ներկայացնել կարևոր նախաձեռնություններն ու ձեռքբերումները։ Դրանցից մեկը Amio Era կրթական ծրագիրն է, որը դարձել է բանկի սոցիալական պատասխանատվության հիմնական ուղղություններից մեկը։
Amio Era ծրագրի շրջանակում Ամիօ բանկը աջակցում է ֆինանսապես խոցելի սոցիալական խմբերին պատկանող բարձր և միջին առաջադիմությամբ ուսանողներին՝ հոգալով նրանց մեկ տարվա ուսման վարձը և հնարավորություն տալով շարունակել բարձրագույն կրթությունը՝ առանց ֆինանսական դժվարությունների։
Նախագիծը ընդամենը 2 տարեկան է, սակայն հասցրել է արժանանալ թե´ տեղական, թե´ միջազգային մրցանակների։ Երկու տարի անընդմեջ Amio Era-ն ճանաչվել է տարվա լավագույն կրթական ԿՍՊ ծրագիր՝ Armenian Digital Awards մրցանակաբաշխությունում։ Այս տարի նախաձեռնությունը ճանաչելի դարձավ Հայաստանի սահմաններից դուրս․ International Finance Awards 2025 մրցանակաբաշխության Banking Awards կատեգորիայում այն արժանանացել է «Լավագույն կրթական ԿՍՊ նախաձեռնություն» մրցանակին։
Երկու տարվա ընթացքում Amio Era ծրագիրը ունեցել է ավելի քան 2200 դիմորդ, որոնցից 75-ը ստացել են կրթավճարի ամբողջական ֆինանսավորում։ Ծրագիրը ներառում է 12 համալսարան, այդ թվում՝ 4 մարզային բուհ, ապահովելով հավասար հնարավորություններ տարբեր համայնքների ուսանողների համար։
Բացի այդ, ուսանողները հնարավորություն են ստանում անցնել աշխատանքային պրակտիկա Ամիօ բանկում՝ կիրառելով իրենց գիտելիքը գործնականում և զարգացնելով մասնագիտական հմտությունները։
Amio Era ծրագիրը շարունակում է զարգանալ՝ ամրապնդելով բանկի մոտեցումը՝ աջակցելու կրթությանը և ընդլայնելու երիտասարդների զարգացման հնարավորությունները։
Amio Era-ի մասին ավելին իմանալու համար այցելեք հետևյալ հղմամբ։
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից




















