Հիմնադիր բայղուշն է կրկին խոսել. Ջուլհակյանը՝ Տեր-Պետրոսյանի մասին
- Investigative journalist

- Jul 23
- 1 min read

ԱժՔՊ խմբակցութրան պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Հիմնադիր բայղուշն է կրկին խոսել:
Հայաստանի ժողովրդին հերթական անգամ ամբոխի հետ շփոթած հիմնադիրը հերթական անգամ գուժում է բախումներ, քաոս, անկայունություն: Եվ ելնելով իր փորձից՝ կրկին հորդորում է պայմանավորվել «էլիտաների» հետ՝ ժողովրդի վրա հենվելու փոխարեն:
«Հակամարտող կողմերը երկկողմանի կառուցողական բանակցություններ» սկսելով պետք է «թուլացնեն Հայաստանի ներքաղաքական լարվածությունը՝ ասում է հիմնադիրը: Այնինչ Հայաստանում չկա ներքաղաքական լարվածություն: Ավելին՝ չկան հակամարտող կողմեր: Հայաստանում կա օրինական իշխանություն և այդ օրինական իշխանությանը անօրինական, հակասահմանադրական եղանակներով հեռացնել, ժողովրդի իշխանությունը զավթել փորձած և փորձող ահաբեկչական խմբակ:
Եվ հիմնադիրը, եթե նույնիսկ, չտեսնելու է տվել միջազգային «Ահաբեկիչների հետ չեն բանակցում» սկզբունքը, վստահաբար պետք է, որ բաց թողած չլինի սիրելի Վլադիմիր Վլադիմիրովիչի արդեն թևավոր դարձած խոսքերը. «Россия не ведет переговоров с террористами, она их уничтожает». «Мы будем преследовать террористов везде. В туалете поймаем, мы и в сортире их замочим.»
Բայղուշառատ լավաշի վերջում հիմնադիրը հայտարարում է, որ Վազգեն Գալստանյանը, Գևորգ Աջապահյանը և Սամվել Կարապետյանը քաղբանտարկյալներ են և, որ նրանց պետք է ազատել: Այս երեքը, ինչպես և ահաբեկչության, հեղաշրջման և կից գործերով անցնող շրջանակը քաղբանտարկյալ են ճիշտ այնքան, որքան, որ 1994-98 թթ. «Դրոյի» և «31-ի» գործերով (Լևոն Տեր-Պետրոսյանի սպանության նախապատրաստություն՝ բացահայտված Սերժ Սարգսյանի կողմից) դատապարտված դաշնակցականները: Բա ազատեիք, թուլացնեիք ներքաղաքական լարվածությունը:




















