top of page

ԵՄ պաշտոնական ամսագրի կայքը խափանվել է պատժամիջոցների 19-րդ փաթեթի հրապարակումից հետո

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • 6 hours ago
  • 1 min read
ree

ԵՄ պաշտոնական ամսագրի կայքը խափանվել է 19-րդ պատժամիջոցների փաթեթի հրապարակումից հետո, հաղորդում է ТАСС-ը։

Ինչպես հաստատել են տարբեր երկրների ТАСС-ի թղթակիցները, կայք մուտք գործելը հասանելի չէ ո՛չ ԵՄ-ի ներսում, ո՛չ էլ դրսում։

ԵՄ ինստիտուտները դեռևս չեն մեկնաբանել իրավիճակը։

Միայն 19-րդ փաթեթի շրջանակներում ԵՄ սահմանափակումների ամբողջական փաթեթը բաղկացած է յոթ փաստաթղթից, որոնք ընդհանուր առմամբ կազմում են ավելի քան 500 էջ։ Այս ամբողջ փաստաթուղթը թարգմանված է ԵՄ 23 պաշտոնական լեզուներով։

Հիշեցնենք, որ այսօր Եվրամիությունն ընդունել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 19-րդ փաթեթը, ինչպես հայտարարել է հայտարարել է ԵՄ արտաքին գործերի ներկայացուցիչ Կայա Կալլասը: Նրա խոսքով՝ սահմանափակումները կվերաբերեն ռուսական բանկերին, կրիպտոարժույթների փոխանակման բորսաներին և Հնդկաստանի ու Չինաստանի կազմակերպություններին։

 
 
1/2353
bottom of page