Բա ո՞վ է երաշխավորը, որ երկու տարի է՝ սահմանին մարդ չի մահացել. Ալեն Սիմոնյան
- 2 hours ago
- 1 min read

Դուք չգիտեի՞ք, որ Թուրքիայի հետ սահմանը փակ է, որովհետեւ մենք ունեցել ենք Ղարաբաղի խնդիր, հիմա ես նոր բան եմ ասե՞լ։ NEWS.am–ի հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
Մեր լրագրողի դիտարկմանը, որ նորություն էր Ձեր այն ասածը, որ Հայաստանի անվտանգության երաշխավոր Ադրբեջանն է, Սիմոնյանն արձագանքեց. «Շատ ճիշտ բան էր, եթե մենք երկուսով չպայմանավորվենք, բա ո՞վ պիտի պայմանավորվի։ Եթե մենք իրար հետ չպայմանավորվենք, որ իրար հետ քաղաքակիրթ զրույց ենք անելու, ինչ-որ մեկը պիտի դա մեզ երաշխավորի։
Ես պնդում եմ, որ այո, մենք իրենց անվտանգության երաշխավորն ենք, իրենք էլ մեր, այլ տարբերակ իմ ընկալմամբ որպես քաղաքական գործիչ չկա։ Մեր և Ադրբեջանի պայմանավորվածության շնորհիվ երկու տարի է սահմանին մարդ չի մեռնում, երեխա չի մեռնում։ Բա ո՞վ է դրա երաշխավորը, որ երկու տարի է՝ մարդ չի մահացել, ո՞վ, Ռուսաստանից եկած ալիգարխը, թե պրոռուսական Ռոբերտ Քոչարյանը, ո՞վ, թե Սերժ Սարգսյանը»։




















