top of page

ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածները Իրանին. Մերձավոր Արևելքում հիմնական զարգացումները մարտի 28-ի առավոտյան դրությամբ

  • Mar 28
  • 1 min read


Մերձավոր Արևելքում ռազմական գործողությունները շարունակվում են՝ սրելով լարվածությունը տարածաշրջանում և մտահոգություն առաջացնելով միջազգային հանրության շրջանում: Երկու կողմերի կողմից ռազմական հարվածներն ու պատասխան գործողությունները շարունակում են ազդել ոչ միայն տարածաշրջանի երկրների, այլև համաշխարհային տնտեսական իրավիճակի վրա:

NEWS.am-ը ներկայացնում է շաբաթ երեկոյան Մերձավոր Արևելքում տեղի ունեցած հիմնական իրադարձությունների համառոտ ակնարկը

• ԱՄՆ հատուկ դեսպանորդ Սթիվ Վիտկոֆի խոսքով՝ այս շաբաթ տեղի կունենա իրանական կողմի հետ հանդիպում: «Սեղանին կա 15 կետից բաղկացած համաձայնագիր, որը որոշ ժամանակ առաջ փոխանցվել է իրանցիներին: Մենք սպասում ենք նրանց արձագանքին, և դա կլուծի բոլոր հարցերը: Դա կլուծի ուրանի հարստացման հարցը: Դա կլուծի նաև այլ հարցեր», - նշեց նա:

Իր հերթին, Իրանը երկու պայման է առաջադրել պատերազմը դադարեցնելու համար: «Մինչև սիոնիստական ​​ռեժիմը լիովին չոչնչացվի և Միացյալ Նահանգները լիովին չվտարվի տարածաշրջանից, մենք չենք ընդունի խաղաղության կամ կարճաժամկետ հրադադարի որևէ կեղծ կոչ», - ասել է Իրանի ԻՀՊԿ-ի խոսնակը։

• Միացյալ Նահանգները և Իսրայելը հարձակվել են Թեհրանի վրա և թիրախավորել Բուշերի ատոմակայանը։ Սա ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Բուշերի ատոմակայանի վրա երրորդ հարձակումն է։ Նախնական հաղորդագրությունների համաձայն, միջադեպը չի առաջացրել մարդկային զոհեր, ֆինանսական կամ տեխնիկական վնաս։ Բուշերի ատոմակայանը գործում է և պարունակում է ռադիոակտիվ նյութերի զգալի քանակություն։ Հետևաբար, այս օբյեկտին հասցված ցանկացած վնաս կարող է հանգեցնել լուրջ միջուկային վթարի՝ տարածաշրջանի համար անդառնալի հետևանքներով։

• Իսրայելի ազդեցությունը ԱՄՆ քաղաքականության վրա այլևս դավադրության տեսություն չէ, ասել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը։

«Իսրայելի ազդեցությունը ԱՄՆ քաղաքականության վրա ավելի ու ավելի ակնհայտ է դառնում։ Այս հարցը լրջորեն քննարկվում է ամերիկյան աջակողմյան շրջանակներում, ինչպես նաև լայն հասարակության շրջանում։ Այն դարձել է լուրջ խնդիր», - նշել է նա։

• Պայթյուն է տեղի ունեցել Սիրիայի Կասրակի ամերիկյան բազայում։ «Հեզբոլլահը» նաև հայտնել է, որ հարձակվել է Կիրյաթում գտնվող Իսրայելի ռազմական ենթակառուցվածքների վրա՝ օգտագործելով բարդ հրթիռներ։

 
 
bottom of page