2026 թվականը մեկնարկում է ձեռք բերված խաղաղության պայմաններում, թող այն լինի կայուն և ամուր. Մանավազյան
- Investigative journalist

- 13 hours ago
- 1 min read

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Մանավազյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ ամփոփելով 2025 թվականը:
«Սիրելի՛ հայրենակիցներ, անցնող տարին մեզ բերեց խաղաղություն, և 2026 թվականը մեկնարկում է արդեն իսկ ձեռք բերված խաղաղության պայմաններում։
Սա հնարավորություն է՝ վերջապես մեր մտքերն ու ծրագրերը հեռացնելու մշտական վտանգների ու պատերազմի սպասումից և կենտրոնանալու այն ապագայի վրա, որը կերտվում է այսօր, վաղը և շարունակաբար։
Թող այս խաղաղությունը լինի կայուն և ամուր։ Բոլորիդ մաղթում եմ ուրախություն, երջանկություն և առողջություն։ Թող Նոր տարին բերի հույս, վստահություն և հաջողություն։
Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ»,- գրել է նա:




















