top of page

Ցանկացած երկիր ազատ է պարգևատրել ում ցանկանում է. Փաշինյանը՝ Պուտինի կողմից Գարեգին Բ-ի եղբորը շքանշան շնորհելու մասին

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • Nov 6, 2025
  • 1 min read

Ցանկացած երկիր ազատ է պարգևատրել ում ցանկանում է: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողից Գարեգին Բ-ի եղբորը շքանշան շնորհելու մասին:

«Այդ թվում նաև հայաստանցի եպիսկոպոսին: Համենայն դեպս, մեր օրենքը չի արգելում, էլ չեմ ասում, որ կարող է պարզվել, որ պարգևատրված անձը նաև Ռուսաստանի քաղաքացիություն ունի»,-ասել է Փաշինյանը:

Հիշեցնենք, որ Վլադիմիր Պուտինն Ալեքսանդր Նևսկու շքանշան է հանձնել ՀԱԵ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանին:

 
 
1/2491
bottom of page