top of page

«Ընդդիմության ներսում ավելի լավ ընդդիմադիր երևալու մրցավազք է սկսվել»․ Հայկ Կոնջորյան

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • May 7
  • 1 min read

«Դատարկամիտ օրակարգ է։ Նույնիսկ «Հայաստան» խմբակցության ղեկավարն է հայտարարել, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի իմպիչմենթ հայտնելու հիմքեր չկան»,- լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը․ «Ընդդիմության ներսում իրար հետ հաշիվներ մաքրելու, միմյանց ինչ-որ քաղաքական պրոցեսներ պարտադրելու և դրանով ավելի լավ ընդդիմադիր երևալու մրցավազք է սկսվել։ Թող մրցեն, տեսնեն՝ ով է ավելի առաջ, ով՝ հետ։ Որքան ընտրությունները մոտենան, այնքան ընդդիմադիրները սկսելու են իրար դեմ պայքարել, թե ով է ավելի ընդդիմադիր»,- ասաց Կոնջորյանը։

 
 
1/2383
bottom of page