«ՀՐԱՊԱՐԱԿ»․ ՄԻՀՐԱՆ ՊՈՂՈՍՅԱՆԸ ՇԱԲԱԹ ՕՐԸ ԿՀԱՅՏԱՐԱՐԻ ՆՈՐ ՁԵՒԱՉԱՓԻ ՄԱՍԻՆ
- 3 hours ago
- 1 min read

«Հրապարակի» տեղեկություններով, Միհրան Պողոսյանի «Հայոց համազգային միասնություն» կուսակցությունը պայմանավորվածություն է ձեռք է բերել ընտրություններին մասնակցել Ծառուկյանի «Առաջարկ Հայաստանին» ծրագրով։ Մեր աղբյուրի փոխանցմամբ, այդ մեծ կոնսոլիդացիայի մասին Միհրան Պողոսյանը պլանավորվում է հայտարարել «Հայոց համազգային միասնություն» կուսակցության փետրվարի 21-ին կայանալիք համագումարին։ Օրերս նույն ձևաչափով ընտրություններին մասնակցելու մասին հայտարարել էր նաեւ Անդրանիկ Թևանյանի «Մայր Հայաստան» կուսակցությունը։




















