Google-ը նշել է 2025 թվականին ամերիկացիների ամենատարածված հարցումները
- Investigative journalist

- 3 days ago
- 1 min read

ԱՄՆ-ում 2025 թվականին Google-ի ամենաարագ աճող հարցումները վերաբերվել են պահպանողական ակտիվիստ Չարլի Քըրքի սպանությանը, «K-Pop Demon Hunters» անիմացիոն ֆիլմին և նոր iPhone 17-ին։ Դրա մասին վկայում են Google Trends-ի տվյալները:
Առաջատար հնգյակում են նաև Նյու Յորքի ընտրված քաղաքապետ Զոհրան Մամդանին, չինական DeepSeek նեյրոնային ցանցը, ԱՄՆ կառավարության աշխատանքի ամենաերկար դադարեցումը՝ «շաթդաունը» (44 օր), ՖԻՖԱ-ի ակումբային աշխարհի առաջնությունը և սակագնային սահմանափակումները։ Ամենաշատ հետաքրքրություն առաջացրած անհատականությունների թվում են Մամդանին, Քըրքի սպանության մեջ կասկածվող Թայլեր Ռոբինսոնը և ռեփեր D4vd-ն։
«Աջ պահպանողական ակտիվիստ և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմնակից 31-ամյա Քըրքը մահացու վիրավորվել է սեպտեմբերի 10-ին Յուտա Վելիի համալսարանում տեղի ունեցած զանգվածային միջոցառման ժամանակ»,- նշվում է ծառայության տվյալներում։
Իրավապահ մարմինների տվյալներով՝ Քըրքն այդ օրը ելույթ է ունեցել Յուտայի համալսարանի տարածքում։ Իր ելույթի ժամանակ նրա վրա կրակել են մոտավորապես 180 մետր հեռավորությունից՝ դիպչելով պարանոցին։ Նրան շտապ տեղափոխել են հիվանդանոց, սակայն նրա կյանքը փրկել չի հաջողվել։
Կասկածյալը՝ 22-ամյա ուսանող Թայլեր Ռոբինսոնը, ձերբակալվել է մի քանի օր անց։




















