400 հազար դոլար հարցազրույցի համար, լոբբիստական կազմակերպությանը՝ 1մլն դոլար․ որքան է արժեցել Նարեկ Կարապետյանի հարցազրույցը
- Investigative journalist

 - 4 hours ago
 - 1 min read
 

Medianews-ը գրում է․ «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը Նյու Յորքում հարցազրույց է տվել աշխարհահռչակ քաղաքական մեկնաբան Թաքեր Կարլսոնին։
Թաքեր Կարլսոնն ամերիկացի ամենահայտնի քաղաքական մեկնաբաններից մեկն է, հարցազրույցներ է վարել տարբեր պետությունների առաջնորդների, այդ թվում՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ։
Զարամանալի կլիներ, թե ինչու Կարլսոնը որոշեց հարցազրույց վերցնել սկսնակ քաղաքական գործիչ Նարեկ Կարապետյանից, ով ոչնչով աչքի չէր ընկել, եթե չլիներ կլորիկ հոնորարը։
Իրականում մինչ Նյու Յորք մեկնելը Կարապետյանները լոբբիստական կազմակերպություն են վարձել հոդված տպելու ու Կարլսոնի հետ հարցազրույց կազմակերպելու համար։ Հոդվածը՝ Financial Times-ի շաբաթօրյա համարում անդրադարձն էր Տաշիր Սամոյի կալանավորմանը։ Ինչին հաջորդեց Տաշիր Սամոյի եղբորորդու՝ Նարեկի հարցազրույցը Կարլսոնին։
Լոբբիստական կազմակերպությանը Կարապետյաները վճարել են մոտ 1 մլն դոլար, որից 400 հազար դոլարը միայն Կարլսոնի հետ հարցազրույցի համար։




















