Շուկայում իրարանցում է. հրադադարը կխախտվի՞, նավթի ու գազի գները նորից բարձրացել են
- 3 hours ago
- 1 min read

Այսօր միջազգային շուկայում նավթի և գազի գները բարձրացել են, քանի որ Իրանի հետ կնքված երկշաբաթյա հրադադարի մասին համաձայնությունը գնալով ավելի անվստահելի է դառնում: Դրա պատճառը Իսրայելի կողմից Լիբանանի վրա հարձակումներն են, ինչպես նաև ԱՄՆ սպառնալիքները Իրանի հետ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալ։
Հրադադարի հնարավոր խախտման լուրերի ֆոնին շուկայում սկսել է իրարանցում, իսկ նավթի գները սկսել են բարձրանալ։ Այս մասին գրում է The Guardian-ը։
Brent տեսակի նավթի գինը հինգշաբթի օրը թանկացել է 3,8%-ով, սակայն մնացել է մեկ բարելի դիմաց $100-ից ցածր մակարդակում՝ կազմելով $98,31: Հիշեցնենք, որ չորեքշաբթի օրը Brent-ի գինը նվազել էր 13,29%-ով՝ հասնելով վերջին չորս շաբաթվա նվազագույնին՝ $94,75-ի:
Նյու Յորքի թեթև նավթի (WTI) գինը բարձրացել է 4,8%-ով՝ հասնելով $99-ի՝ մեկ բարելի դիմաց:
Մեծ Բրիտանիայում գազի մեկ ամսվա կանխավճարային պայմանագրերի գինն աճել է 2,2%-ով՝ հասնելով 116,80 պենսի, այն դեպքում, երբ չորեքշաբթի՝ հրադադար հայտարարելուց հետո, այն նվազել էր 15%-ով:
Եվրոպական բնական գազի գները հինգշաբթի օրը բարձրացել են մինչև 46,5 եվրո՝ մեկ մեգավատտ/ժամի դիմաց։ Չորեքշաբթի դրանք գրանցել էին գրեթե 15% անկում՝ հասնելով 45,30 եվրոյի:




















