top of page

Աբովյանում կատարված սպանության մեջ կասկածվողները դեռևս չեն հայտնաբերվել. կալանքի միջնորդություն է ներկայացվել դատարան

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • 2 hours ago
  • 1 min read
ree

Նոյեմբերի 10-ին Աբովյան քաղաքում տեղի ունեցած դանակահարության դեպքի առթիվ քննվող քրեական վարույթի շրջանակում հանրային քրեական հետապնդում է հարուցվել 2 անձի նկատմամբ՝ սպանության հատկանիշներով։ Նրանց նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան։ Այս մասին NEWS.am–ին հայտնեցին քննչական կոմիտեից։

Սպանված Սարգիս Զ.-ի հարազատներն ահազանգում են, որ սպանության մեջ կասկածվողներն ազատության մեջ են։ NEWS.am–ի տեղեկություններով, իրավապահներին դեռևս չի հաջողվել հայտնաբերել նրանց։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 10-ին Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում դանակահարություն է եղել, ինչի հետևանքով մեկ հոգի մահացել է, մեկը՝ վիրավորվել:

Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ սպանության, առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը, խուլիգանության հատկանիշներով: Նախաքննության ընթացքում նշանակվել են դատագենետիկական և դատաբժշկական փորձաքննություններ:

Նախօրեին Աբովյան ԲԿ-ից NEWS.am-ին հայտնել են, որ վիրավոր քաղաքացին դուրս է գրվել հիվանդանոցից. «Քաղաքացու մոտ եղել է կտրած-ծակած վերք, ամբուլատոր հետազոտությունից և առաջին օգնություն ստանալուց հետո հրաժարվել է բուժում ստանալ հիվանդանոցում, տուն է գնացել»:

 
 
1/2387
bottom of page