top of page

ԵՄ-ն պատրաստ է աջակցել ՀՀ-ի և Ադրբեջանի միջև տրանսպորտային միջանցքին

Aug 28, 2025
1 min read

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Հարավային Կովկասի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյին, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։

Մեկ անգամ ևս ընդգծվել է Ադրբեջանի հիմնական մասի և Նախիջևանի միջև անխոչընդոտ տրանսպորտային և տարանցիկ կապերի ստեղծման կարևորությունը, և նշվել են Նախիջևանի տրանսպորտային ենթակառուցվածքների արդիականացման ոլորտում Եվրամիության հետ համագործակցության լայն հնարավորությունները։

Գրոնոն հայտարարել է, որ Եվրամիության անդամ պետությունները նույնպես աջակցում են Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված խաղաղությանը: Նա նշել է, որ Եվրամիությունը պատրաստ է աջակցել երկու երկրների միջև համաձայնեցված հարցերի իրականացման գործընթացին, ներառյալ՝ տրանսպորտային միջանցքը:

 
 
1/2905
bottom of page