Նուբարաշենի աղբավայրում կրակի լեզվակների մարման աշխատանքները շարունակվում են. Ավինյանը ներկայացրել է իրավիճակը
- Investigative journalist

- Oct 11
- 1 min read

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը սոցցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել Նուբարաշենի աղբավայրից, ներկայացրել առկա իրավիճակն ու իրականացվող աշխատանքը:
«Նուբարաշենի աղբավայրում կրակի լեզվակների մարման աշխատանքները շարունակվում են:
Իրական ժամանակում օդի որակի վերաբերյալ տեղեկություններ կարող եք ստանալ yerevan.am կայքից, gis.yerevan.am-ից, որտեղ արտացոլված են քաղաքի շինհրապարակներում տեղադրված օդի որակի չափման սարքեր»,- տեղեկացրել է Ավինյանը։




















