Տեր Օշինին խորհուրդ եմ տալիս խելքը գլուխը հավաքել․ Ռուբինյան
- Feb 23
- 1 min read

ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Օրերս Սաղմոսավանքի Տեր Օշինը ինձ ծանոթ մի երիտասարդ զույգի, որը պատրաստվում է պսակադրվել, ասել է. «կարևորը քավորը նորմալ տղա լինի, թասիբով տղա լինի, նկատի ունեմ՝ ՔՊ֊ական չլինի»:
Միայն սրա համար պառակտիչ Կտրիճ Ներսիսյանը պիտի դուրս շպրտվի Եկեղեցուց՝ իր բարեկամների հետ միասին։
Իսկ Տեր Օշինին խորհուրդ եմ տալիս խելքը գլուխը հավաքել։
Հ.Գ. պապիս պապու պապու պապը՝ Տեր Օհանը, 1850֊ականներին եղել է հենց Սաղմոսավանքի հոգևոր հովիվը։




















