Բանդար Աբասում ծովի հատակից հանել են վթարի հետեւանքով խորտակված իրանական «Սահանդ» հածանավը
- Investigative journalist

- Jul 20, 2024
- 1 min read

Իրանական ՌԾՈւ «Սահանդ» հածանավը, որը խորտակվել էր Բանդար Աբասի հարավային ծովախորշում՝ վթարից հետո, բարձրացվել է ծովի հատակից, տեղեկացրել է Tasnim-ը։ «Սահանդ» հածանավը ծովի հատակից բարձրացվել է ուրբաթ երեկոյան, խորտակվելուց 13 օր հետո։
Ռազմական նավը, ինչպես երեւում է նկարներից, լուրջ վնասվածքներ չի ստացել, իսկ նրա հիմնական համակարգերը եւ սարքավորումները չեն անջատվել վթարի հետեւանքով։
Վթարը տեղի է ունեցել հուլիսի 7-ին, երբ «Սահանդը» ծովախորշ էր մտել նորոգման համար, որը պատկանում է Bandar Abbas maritime industries ընկերությանը։ ՌԾՈւ ներկայացուցիչների խոսքով՝ «Սահանդը» հավասարակշռությունը կորցրել է այն բանից հետո, երբ նորոգման ընթացքում ջուր է հավաքել իր ցիստեռններում։
«Սահանդ» հածանավը ՌԾՈւ կազմի մեջ է մտել 2018թ. դեկտեմբերին։ Այն զինված է հականավային թեւավոր հրթիռներով, ուղղաթիռների տախտակամածով եւ ռադիոէլեկտրոնային պայքարի համակարգերով։




















