top of page

Այսօր Նիկոլ Փաշինյանի ծննդյան օրն է

  • Writer: 24timeam
    24timeam
  • Jun 1, 2024
  • 1 min read

Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի ծննդյան օրն է, նա տոնում է 49-ամյակը: Ծնվել է  Իջևան քաղաքում:

Ավարտել է Իջևանի թիվ 1 միջնակարգ դպրոցը:

1991-ին ընդունվել է Երևանի պետական համալսարան, սակայն համալսարանը չի ավարտել. հինգերորդ կուրսում ԵՊՀ-ից հեռացվել է:

Նիկոլ Փաշինյանը Հայաստանի վարչապետ է դարձել 2018 թվականի մայիսի 8-ին:

2018 թ. հոկտեմբերի 16-ին արտահերթ ընտրությունների անցկացման նպատակով հրաժարական է ներկայացրել՝ իրականացնելով վարչապետի պաշտոնակատարի պարտականությունը: 2018 թվականի դեկտեմբերի 9-ին Ազգային Ժողովի արտահերթ ընտրություններում գլխավորել է «Իմ քայլը» նախընտրական դաշինքի համամասնական ցուցակը և եղել դաշինքի վարչապետի թեկնածուն: Ընտրություններում դաշինքը ստացել է  շուրջ 70 տոկոս քվե:

2019 թ. հունվարի 14-ին նշանակվել է  վարչապետ։

2021 թ. ապրիլի 25-ին կրկին հրաժարական է ներկայացրել՝ իրականացնելով վարչապետի պաշտոնակատարի պարտականությունը:

2021 թվականի հունիսի 20-ին Ազգային Ժողովի արտահերթ ընտրություններում գլխավորել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական համամասնական ցուցակը և եղել կուսակցության վարչապետի թեկնածուն:

Ընտրություններում հաղթել են: 2021 թ. օգոստոսի 2-ին նշանակվել է վարչապետ:

1/2082
bottom of page