top of page

Թուրքիայում անտառային հրդեհի հետևանքով 5 մարդ զոհվել է, 44-ը՝ վիրավորվել

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • Jun 21, 2024
  • 1 min read

Թուրքիայում Դիարբեքիրի Չընար շրջանի և Մարդինի Մազըդաղը շրջանի միջև ընկած հատվածում անտառային հրդեհ է բռնկվել և տարածվել դեպի հարակից բնակավայրեր։ 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Hurriyet-ը։  

Հրդեհի վերաբերյալ հայտարարությամբ են հանդես եկել Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Յերլիքայան և առողջապահության նախարար Ֆահրեթին Քոջան։ 

Հրդեհի հետևանքով զոհվել է 5 մարդ, տուժել է 44 մարդ, որոնցից 10-ի վիճակը ծանր է։ 

1/2160
bottom of page