Մայիսի 3-ին՝ մագնիսական փոթորիկներ. կա արևային քամու հզոր արագացման հավանականություն․ խորհուրդներ՝ բժիշկներից
Ուրբաթ օրը՝ մայիսի 3-ին, գիշերը և ցերեկը գեոմագնիսական իրավիճակում կգերակշռի թույլ մագնիսական փոթորիկը։ Հարվածների ուժգնությունը կլինի 3-ից 4 բալ։ Միայն ժամը 21.00-ին մոտ Երկրի մագնիտոսֆերան մի փոքր կհանգստանա։ Այս մասին հայտնում է Gismeteo կայքը։
Եղանակի նկատմամբ զգայուն մարդկանց բժիշկները խորհուրդ են տալիս մագնիսական փոթորիկների ժամանակ ավելի ուշադիր հետևել իրենց առողջությանը և շատ ժամանակ անցկացնել դրսում։ Գեոմագնիսական ակտիվության բարձրացման օրերին հրաժարվեք սուրճից և փոխարենը խմեք կանաչ կամ բուսական թեյ: Ձեր քունը բարելավելու համար նախօրեին գիշերը հանգստացնող աղով լոգանք ընդունեք: Օգտակար կլինի նաև չափավոր ֆիզիկական ակտիվությունը։ Աշխատեք ավելի քիչ անհանգստանալ և մի ծանրաբեռնեք ձեզ աշխատանքով։ Մագնիսական փոթորիկների կանխատեսումը կօգնի ձեզ նախապես պատրաստվել դրանց: