top of page

Ալեն Սիմոնյանը շնորհավորել է Ռոբերտա Մեցոլային Եվրախորհրդարանի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • Jul 16, 2024
  • 1 min read
ree

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը շնորհավորել է Ռոբերտա Մեցոլային Եվրոպական խորհրդարանի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ:

«Շնորհավորանքներս և լավագույն բարեմաղթանքներս Ձեզ՝ Եվրոպական խորհրդարանի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ: 

Եվրոպական խորհրդարանի մեր բարեկամների աջակցությամբ ակնկալում ենք խորացնել Հայաստանի և Եվրամիության միջև գործընկերությունը և իրականացնել համատեղ նախաձեռնություններ՝ ուղղված Հայաստանի ու Եվրամիության միջև առավել սերտ հարաբերություններին»,- ասված է ՀՀ ԱԺ նախագահի շնորհավորական ուղերձում:

1/2382
bottom of page