top of page

«Արարատ-Արմենիան» մեկնել է Հունգարիա

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • Aug 14, 2024
  • 1 min read
ree

«Պուշկաշ Ակադեմիայի» դեմ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլի պատասխան հանդիպմանը մասնակցելու համար Հայաստանի գավաթակիր «Արարատ-Արմենիան» մեկնել է Հունգարիա: Խաղը կկայանա օգոստոսի 15-ին։

Հիշեցնենք, որ Վարդան Մինասյանի գլխավորած թիմն առաջին մրցավեճում տանը պարտվել էր 0-1 հաշվով:

«Արարատ-Արմենիան» հունգարական թիմի արգելքը հաղթահարելու դեպքում խմբային փուլի ուղեգիրը կվիճարկի իտալական «Ֆիորենտինայի» հետ, որը նախորդ երկու մրցաշրջաններում խաղացել է Կոնֆերենցիաների լիգայի եզրափակչում։

1/2380
bottom of page