Հայաստանյան Բոինգի սեփականատեր Գևորգ Նալբանդյանը այլևս Շվեդիայի քաղաքացի չէ. «Ժողովուրդ»
- Investigative journalist

- Aug 14, 2024
- 1 min read

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Կամար» բիզնես կենտրոնի հաշվետվությունների համաձայն` 2023 թվականին հայազգի, ըստ շվեդական մամուլի` մուլտիմիլիոնատեր Գևորգ Նալբանդյանը ՀՀ քաղաքացի է, մինչդեռ նա 2022 թվականին Շվեդիայի քաղաքացի էր։
Նալբանդյանը ինտենսիվորեն տարբեր բիզնեսներ է ձեռք բերում ՀՀ-ում, սակայն տարօրինակ է, որ դրանք հիմնականում հարկային վնասով հաշվետվություններ են ներկայացնում։ «Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական աղբյուրներից պարզեց, որ, մասնավորապես, «Կամար» բիզնես կենտրոնի 48.7 տոկոս սեփականատեր ՋԻԷՆ ՍՊԸ-ն, որի հիմնադիրը նույնպես Նալբանդյանն է, 2023 թվականը ավարտել է վնասով։Հատկանշական է, որ Նալբանդյանի «Հայվեյզ» ավիաընկերության տնօրեն Օվսաննա Ստեփանյանը ժամանակին աշխատել է ՊԵԿ-ում»:
Ավելին՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։




















