Բագրատաշենում տուժածների թիվն ավելացել
Jan 3, 2025
1 min read

Բագրատաշենի անցակետում գտնվող պահեստում բռնկված հրդեհի հետևանքով տուժածների թիվը հասել է երեքի։ Ավելի վաղ ՆԳ նախարարությունից հայտնել էին երկու տուժածի մասին։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 14։24-ին, մարվել՝ 16։18-ին։
Հիշեցնենք, որ այսօր ժամը 12։43-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Բագրատաշենի անցակետում գտնվող պահեստում։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատից հինգ մարտական հաշվարկ, մեկ ջրատար և Ոստիկանության պարեկային ծառայության կարգախմբեր։
Ըստ նախնական տվյալների՝ պահեստում այրվում է պիրատեխնիկա։




















