Հրապարակվել է Թրամփի երդմնակալության ընթրիքի ճաշացանկը
- Investigative journalist
- Jan 20
- 1 min read

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության ընթրիքի ճաշացանկը ներառում է ծովախեցգետնի կոտլետներ, տավարի սթեյք և խնձորով դեսերտ: Այս մասին հայտնում է ամերիկյան CNN հեռուստաալիքը։
Ճաշատեսակները կմատուցվեն ԱՄՆ-ի տարբեր շրջանների գինիներով՝ Շարդոնե՝ Վիրջինիայից, Կաբերնե Սովինյոն՝ Կալիֆորնիայից և փրփրուն գինիներ Նյու Մեքսիկոյից։
Ընթրիքը տեղի կունենա Թրամփի երդմնակալությունից հետո՝ որպես Միացյալ Նահանգների 47-րդ նախագահ։