ՀՀ պաշտպանության նախարարի հարսանիքին QR կոդը ցույց տալու իմաստ չկար. Վահան Քերոբյան
- Nov 20, 2022
- 1 min read

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հարսանիքին ռեստորանում QR կոդը ցույց տալու իմաստ բացարձակապես չկար: Այդ մասին հունվարի 27-ին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
Նա պարզաբանեց, որ հարսանիքից երկու օր առաջ հրապարակավ պատվաստվել էր բուստերային դեղաչափով, եւ բոլորը գիտեն այդ մասին։ Նախարարը «չի հիշում»՝ իրենից QR կոդ պահանջել են, թե ոչ
«Ես չգիտեմ՝ վարչապետը պատվաստման վկայական է ցույց տվել, թե QR կոդ»,- հավելեց Քերոբյանը։
Նշենք, որ պատվաստված Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ վարակվել է կորոնավիրուսով։




















