top of page

Ո՛չ հրեա քաղտեխնոլոգները, ո՛չ էլ դոլարները ի զորու չեն փրկելու օլիգարխին ու թիմակիցներին մտավոր բոբիկությունից

  • Feb 23
  • 1 min read


ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է Սամվել Կարապետյանի թիմակիցների կողմից ՀՀ երկրորդ քաղաք Գյումրին գյուղ անվանելուն։


«Ո՛չ հրեա քաղտեխնոլոգները, ո՛չ էլ միլիարդավոր դոլարները ի զորու չեն փրկելու Գյումրին գյուղ համարող ռուսաստանցի օլիգարխին ու նրա թիմակիցներին մտավոր բոբիկությունից, հայերենի ու Հայաստանի չիմացությունից։


Դրա համար էլ Կալուգայի Նիժնի Տապռ գյուղից ժամանած հղփածացները Գյումրին գյուղ են համարում, խոսում են արհեստական բանականության միջոցով, պայքարում են դպրոցաշինության դեմ ու ՀՀ պետական լեզուն են ուզում փոխել»,- գրել է Չախոյանը:

 
 
1/2584
bottom of page