Թայվանը պատկանում է Չինաստանին, դրանում կասկած չկա․ Վուչիչ

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը Թայվանի հարցում աջակցություն է հայտնել Չինաստանին։
Այս մասին նա հայտարարել է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությանը տված հարցազրույցում՝ Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի Բելգրադ այցի նախօրեին։
Փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Թայվանը պատկանում է Չինաստանին, դրանում կասկած չկա: Մենք հավատում ենք, որ Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը ապագայում Թայվանի հարցը պատշաճ կերպով կլուծի այնպես, ինչպես ինքն ու չինացիներն են ցանկանում»,- ասել է Վուչիչը։