Դուք պրոռուսական ընդդիմություն եք, ձեր օրակարգը ո՞րն է, ինչու ե՞ք եկել․ Ալեն Սիմոնյան
![](https://static.wixstatic.com/media/d020f1_74df7bb2e6e44d6d97d73ffd9a31bd85~mv2.png/v1/fill/w_770,h_509,al_c,q_90,enc_auto/d020f1_74df7bb2e6e44d6d97d73ffd9a31bd85~mv2.png)
Այս մասին ԱԺ-ում հայտարարեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
«Ընդդիմությունը մեղադրում է Կառավարությանը տարբեր տեղերում իր ասածը չանելու մեջ: Բովանդակային զրույցը եկել հասել է դրան, որ մեր գործընկերները ենթադրում են, որ կարելի է 2018թ, 2020թ, 2021թ, 2022թ ասածը համեմատել իրար և ինչ-որ ձևով դրա շուրջ բան գեներացնել: Այսինքն բան չի փոխվել, պատերազմներ չեն եղել, սեպտեմբերյան հարձակումները չեն եղել և իրականությունն այդպես զմռսված պե՞տք է մնար»,- նշեց նա:
Ալեն Սիմոնյանի խոսքով՝ իրականությունն այսօր շատ արագ է զարգանում և Կառավարությունն այդ իրականության հետ հաշվի նստելու պարտավորություն ունի:
«Իսկ ընդդիմությունը ի՞նչ է խոսք տվել և ինչ է արել: Դուք դուրս եկաք փողոց ու ասեցիք՝ մենք մեր օրակարգով կվերադառնանք: Մենք այդ օրակարգը չենք տեսնում: Ինչի՞ եք եկել, կգնաք ձեր ընտրողներին կպատմեք:
Հարգելի գործընկերներ այդքան օրհասակա՞ն է վիճակը, որ հրաժարակա՞ն է պետք, նոր բան կա՞, դուք բոլորով հրաժարական տվեք և նոր ընտրություններ տեղի կունենա: Խի՞ չեք հրաժարական տալիս: Ասում է՝ «մեր բակում ինչ էին անում»՝ պարոն Միրզոյանին արձագանքելով, կարող եմ հիշեցնել ինչ էին անում՝ գլուխը խփում էին զուգարանակոնքին, որ մեռնի: Հիմնականում դաշնակցականների հետ է նման դեպք եղել: Աննա Գրիգորյանը ՀԱՊԿ-ին է պաշտպանում, դուք պրոռուսական ընդդիմություն եք»,- նշեց նա: